
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագիրը` Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:
Ծրագրի շրջանակներում մշտադիտարման այցեր են իրականացնում վերապատրաստված համայնքային մշտադիտարկողները, ովքեր տեղում ծանոթանալով խնդիրներին արձանագրում են դրանք և փաստական տվյալները վերբեռնում մշտադիտարկման համար նախատեսված առցանց Developmentcheck համակարգ։
Մշտադիտարկման այցերի և արձանագրված խնդիրների մասին կարող եք տեղեկանալ այցելելով կայք։