Այսօր՝ դեկտեմբերի 24-ին ՀԿ կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Վանաձորի «Երիտասարդական բանկ»-ի դրամաշնորհի շրջանակներում իրականացվող «Մենք ենք» երկամսյա ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառման ընթացքում տեղի կազմակերվեց ծրագրին մասնակցած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կողմից պատրաստված տարբեր աշխատանքների` նկարների, գունավոր թղթից և պլաստիլինից ապլիկացիաների, էջանիշների, ամանորյա բացիկների և տոպրակների, ինչպես նաև` տոնածառի խաղալիքների ցուցահանդես-վաճառք: Հավաքված գումարով երեխաներին մատուցվեց հաճելի անակնկալ:
Ծրագրի շրջանակներում պատրաստվել էր նաև սոց. հոլովակ`http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=vQrQbAO0uuE , որում նկարահանվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: