
«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն «Իրազեկ և պատասխանատու համայնք» ծրագրի շրջամակներում սկսել է ծրագրի շահառուների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների շարքը։
Դասընթացների նպատակն է զարգացնել թիրախ 7 բնակավայրերում հանրության և համայնքահեն կազմակերպությունների` էկոլոգիական կրթությանն ուղղված ծրագրերի իրականացման կարողությունները ու բարձրացնել թիրախ համայնքների հանրության և որոշում կայացնողների իրազեկությունը բնապահպանական խնդիրների և լուծումների վերաբերյալ։
Տեսանյութը պատրաստել է «ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3» հեռուստաընկերությունը