«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը Լոռու մարզում գործունեություն ծավալող պետական և համայնքային կառույցների, համայնքապետարանների ու մարզպետարանի ներկայացուցիչների համար կազմակերպում է դասընթացաշար։
Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու և գործնական աշխատանքների միջոցով կիրառելու մի շարք առցանց մեդիա գործիքներ, որոնք կիրառելի են ամենօրյա աշխատանքներում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար։
❗ Ուսուցանման թեմաները՝
✅ Google գործիքակազմեր․ Ինչպե՞ս google գործիքակազմերի միջոցով առավել հարմարավետ և համակարգված դարձնել աշխատանքը,
✅ SMM. Ինչպե՞ս սոցիալական մեդիայի ռեսուրսներն օգտագործել կատարված աշխատանքները հանրային և ճիշտ ներկայացնելու համար։
❗ Կարող են մասնակցել հետևյալ կառույցների ներկայացուցիչները՝
✅ Լոռու մարզում գործունեություն ծավալող ՊՈԱԿ-ների (պետական ոչ առևտրային կազմակերպություն),
✅ Լոռու մարզի ՀՈԱԿ-ների (համայնքային ոչ առևտրային կազմակերպություն),
✅ Համայնքապետարանների,
✅ Մարզպետարան,
✅ Պետական և համայնքային այլ կառույցների։
❗ Ժամկետներ՝
Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 30-ը։ Դասընթացները տեղի կունենան հուլիս-օգոստոս ամիսներին։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է 4 դասընթաց։
Մասնակիցներին դասընթացների ավարտին կտրվեն հավաստագրեր։
Հայտադիմումն այստեղ
Կապ՝
Հասցե՝ Ք․ Վանաձոր, Խորենացի 6/1
Հեռ․՝ +37491743315
Էլ․ փոստի հասցե՝ ngoc.csd.ngo@gmail.com
Կայք՝ www.ngoc.am
Դասընթացներն իրականացվում են «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում։
«Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագիրն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագիրը հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ: