«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Մարդու իրավունքներն ու իրավագիտակցությունը» թեմայով դասընթացը։
Դասընթացի ընթացքում ներկայացվելու և շոշափվելու են հետևյալ թեմաները․
- Քաղաքացիական ակտիվություն և մասնակցություն,• Մարդու իրավունքները և դրանց պաշտպանվածության ձևերը,
- Ինչպես լինել իրավագիտակից։ Խանգարող և օգնող հանգամանքներ,
- Քաղաքացիական նախաձեռնությունները, որպես իրավունքների պաշտպանության գործիք։ Հաջողված և անհաջող փորձեր,
- Մարդու իրավունքներ, թե ազգային անվտանգություն։ Կարծրատիպեր։
- Երբ ՝ Փետրվարի 20-ին,
- Որտեղ ՝ ՀԿ Կենտրոնի ԻնֆոՏուն դահլիճ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1,
- Տևողություն ՝ 15։00 – 18։00 (ներառյալ սուրճի ընդմիջում)
- Դասընթացավար՝ «ԼՈԳՈՍ» Իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արա Մելիքջանյան
- Դասընթացի դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 18 (ներառյալ)
- Գրանցման հայտ՝ http://bit.ly/2nowqXG
- Դասընթացի ֆեյսբուքյան միջոցառումը՝ http://bit.ly/2FzqdP5
Դասընթացը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։