Ապրիլի 2-ին Վանաձորի Արգիշտի հյուրանոցում տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը, որը կազմակերպվել էր «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ աջակցությամբ:
Միջոցառման նպատակն էր նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:
Միջոցառմանը ներկայացված գաղափարների շարքից ընտրված 4 հիմնական գաղափարների շուրջ ձևավորվեցին աշխատանքային խմբեր և քննարկումներ կազմակերպվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աջակցությամբ:
Քննարկումների արդյունքում ընրված 2 լավագույն ծրագրերը ստացան ֆինանսական աջակցություն իրենց սոցիալ-նորարարական գաղափարներն իրականացնելու համար` յուրաքանչյուրը մինչև 250.000 դրամի սահմաններում:
Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆՄԶԳ/ միջոցով: