Փետրվարի 3-4-ը, Ստեփանավանում տեղի ունեցավ «Մասնակցային մոնիտորինգ» դասընթացը, որին մասնակցում էին 33 երիտասարդներ և ոչ միայն, Շիրակից, Լոռուց և Տավուշից: Դասընթացն ակցկացվում էր «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Քաղաքացիական վերահսկողություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել համայնքային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը՝ համայնքային հողերի, գույքի օտարման և վարձակալման գործընթացների մասնակցային մոնիտորինգի իրականացման միջոցով: Դասընթացն անց է կացվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմիցիրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:
Դասընթացի ընթացքում փորձագետ Արշավիր Ղուկասյանը մասնակիցներին ներկայացրեց քաղաքացիական մասնակցության էությունը, մասնակցային կառավարման կարևորությունը, կոռուպցիան և դրա դրսևորումները, ինչպես նաև ծանոթացրեց մոնիտորինգի իրականացման համար մշակված գործիքներին, որոնցով վերապատրաստված մոնիտորները կիրականացնեն մոնիտորինգ Գյումրի, Վանաձոր, Իջևան, Սարապատ /Թորոսգյուղ կենտրոնով/, Թումանյան /Թումանյան կենտրոնով/ և Գանձաքար համայնքներում:
Դասընթացի ավարտին՝ նոր գիտելիքով ու հմտություններով զինված մոնիտորները բաժանվեցին խմբերի, որոնցով պետք է իրականացնեն մոնիտորինգը և մշակեցին աշխատանքային պլան հաջորդ երեք ամիսների համար: