«Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացրել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում կատարվել է մշատադիտարկում նախարարությունների կողմից 2017 թվականին (2016 թվականի դիտարկմամբ) ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպություններին հատկացված դրամաշնորհների, սուբսիդիաների, նվիրատվությունների ու պատվիրակված ծառայությունների տրամադրման ընթացակարգերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բացահայտելու նպատակով՝ ներկայացնելով ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկությունները:
Այսօր մեր երկրում ՔՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրների ուսումնասիրությունն ու հիմնախնդիրների վերհանումը նոր ուղի են հարթում ոլորտի հետագա զարգացման, ՔՀԿ-ների կայունության ապահովման և հանրային միջոցների հասանելիության ապահովման հարցում: Պետության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության և հանրային քաղաքականության մշակման հարցում ՔՀԿ-ներն իրենց անմիջական ավանդն ունեն ոչ միայն տարաբնույթ ծրագրերի միջոցով պետության բեռի թեթևացման, այլև այդ ծրագրերը հասարակության բոլոր խմբերին առավել նպատակային ու հասանելի դարձնելու գործում:
Սույն հետազոտությունը նպատակ ունի ցույց տալու այն առանցքային խնդիրները, որոնք առկա են հանրային միջոցների բաշխման թափանցիկության, հասանելիության և հաշվետվողականության ապահովման ընթացքում: Մշտադիտարկմամբ կարևորել ենք նախարարությունների կողմից ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական հատկացումների իրավական հիմքերի, դրանցում առկա բացերի ու պետական միջոցների բաշխման առանձնահատկությունների ուսումնասիրոււթյունը: Մասնավորեցնելով խնդիրը՝ մշտադիտարկման առարկա են դարձել դրամաշնորհների, սուբսիդիաների, նվիրատվությունների, նվիրաբերությունների տրամադրման ընթացակարգերն ու դրանց թափանցիկությունը հետազոտվող ժամանակահատվածում (2017 թ.):
Զեկույցը կարող եք գտնել այստեղ
https://drive.google.com/file/d/1tNwDXP6FM1K75qdKrxdO6D0atx4Dko6l/view