Հրապարակվել է «Բացահայտելով Լոռին․․․ 2» տեղեկագիրքը

«Բացահայտելով Լոռին․․․ 2»  տեղեկագիրը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ՀԿ Կենտրոն) կողմից՝ «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագրի նպատակն է՝ խթանել Գյուլագարակ (Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր գյուղերը) և Լոռի Բերդ (Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ գյուղերը) խոշորացված համայնքների  զբոսաշրջությունը՝  համայնքային ռեսուրսների քարտեզագրման, հզորացման և հանրայնացման միջոցով:

Տեղեկագիրն իր մեջ պարունակում է կարևոր տեղեկատվություն Լոռու մարզի երկու բազմաբնակավայր համայնքների՝ Գյուլագարակ և Լոռի Բերդ մասին, մասնավորապես՝ պատմություն, պատմամշակութային և բնական հուշարձաններ, համայնքում առկա տարբեր ռեսուրսներ, որոնք օգտակար և անհրաժեշտ են զբոսաշրջիկներին։

Տեղեկատվությունն ստացվել է դաշտային աշխատանքների, առկա գրականության և աղբյուրների ուսումնասիրության հիման վրա:

 

 

ՏԵՂԵԿԱԳԻՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՅՍՏԵՂ

 

 

 

 

Սույն տեղեկագիրը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից՝ «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագրի շրջանակներում:

 

Այս տեղեկագիրը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: