Հրապարակվել է «Բացահայտելով Լոռին․․․» տեղեկագիրքը

Սույն տեղեկագիրը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ՀԿ Կենտրոն) կողմից՝ «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում:

 

Ծրագիրը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսական աջակցության շնորհիվ:

 

Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել Դսեղի եւ հարակից համայնքների տեղական բնակչության անտառից կախվածության նվազեցմանը՝ էկոտուրիզմի ներուժի օգտագործման եւ էկոկրթության միջոցով:

 

Տեղեկագիրն իր մեջ պարունակում է կարեւոր տեղեկատվություն Լոռու մարզի 4 համայնքների՝ Դսեղ, Դեբետ, Վահագնի եւ Ձորագյուղ մասին, մասնավորապես՝ պատմություն, պատմամշակութային եւ բնական հուշարձաններ, հետաքրքիր պատմություններ, լեգենդներ, ավանդույթներ, հայտնի մարդիկ, տեղանքին բնորոշ կենսաբազմազանություն, բնորոշ խոհանոց, համայնքում առկա տարբեր ռեսուրսներ, որոնք օգտակար եւ անհրաժեշտ են զբոսաշրջիկներին, օրինակ՝ տրանսպորտային ծառայություն, հյուրանոց­ներ, հյուրատներ, հանգիստ եւ սնվելու հնարավորություն առաջարկող կառույցներ եւ/կամ անհատներ, ֆերմերային տնտեսություններ եւ այլն, համայնքում առկա էկոտուրիստական երթուղիները, հետադարձ կապի տվյալներ եւ այլն: Տեղեկատվությունն ստացվել է դաշտային աշխատանքների, առկա գրականության եւ աղբյուրների ուսումնասիրության հիման վրա:

 

Հուսով ենք, որ սույն տեղեկագրի տպագրությունը եւ տարածումը կնպաստի Լոռի այցելող զբոսաշրջիկների քանակի աճին եւ մարզի տնտեսական զարգացմանը:

 

 

Գիրքն առցանց

 

https://drive.google.com/file/d/1EHnssGT9nOikJwn_GVWxoAsJmgNO_CRs/view