Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2016 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամների առավելագույն թվաքանակը և աշխատակարգը հաստատելու մասին» № 84-Ա/1 հրամանով հաստատված հավելվածի 11-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) անդամների մեկ երրորդը երկու տարին մեկ անգամ ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության՝ պայմանավորված Խորհրդի նվազագույն թվաքանակը պահպանելու անհրաժեշտությամբ:
Խորհրդի կազմում ռոտացիոն սկզբունքով ընդգրկվելու համար պետք է ներկայացնել դիմում ուղղված Խորհրդի նախագահին (Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն է): Դիմումի մեջ պետք է ներառվեն հետևյալ պահանջները հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր՝
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գործունեության հիմնական ուղղություններին, սպորտի և երիտասարդության ոլորտում ունեն առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են Նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Դիմումներն ընդունվում են առձեռն, փոստային կամ էլեկտրոնային (էլ. հասցե՝ msy@msy.am) տարբերակով:
Առձեռն դիմումները կարելի է ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00– 18:00-ը, հասցե՝ ք.Երևան, Աբովյան 9:
Դիմումներն ընդունվում են մինչև 2018 թվականի հունիսի 22-ը: