ՀԿ Կենտրոնը կարևորելով ՀԿ նոր օրենքի վերաբերյալ գործընկեր ՀԿ-ների բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները, շարունակաբար հետևում է վերջինիս կիրառման մեխանիզմներին և բանակցում շահագրգիռ կողմերի հետ լուծման լավագույն տարբերակների հանգելու համար:
Սույն թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի, ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետի Թունյանի, բաժնի մասնագետ Ա. Ղազարյանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր քննարկել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառման դեպքում հնարավոր խնդիրների առաջացման ռիսկերը և մտահոգությունները: Հիշեցնենք, որ ՊԵԿ ներկայացված դիտարկումները (ՀԿ օրենքի վերաբերյալ դիտարկումներ (1)) առանձնացվել էին հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների և քննարկումների ընթացքում:
Պետք է նշել, որ ՊԵԿ ներկայացուցիչները բավականին բաց են քննարկման համար և ներկայացված հարցերի շուրջ արդեն կա որոշակի դիրքորոշում, որոնց վերաբերյալ առաջիկա օրերի ընթացքում կլինի գրավոր պատասխան, որը կուղարկվի հասարակական կազմակերպություններին: Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել նորաստեղծ բաժնի հետ՝ ներգրավելով նրանց ՀԿ- ների կողմից իրականացվող իրազեկման աշխատանքներում: Առավել մանարամասն տեղեկատվություն կտրամադրվի գրավոր պատասխան ստանալուց հետո:
Համակարգող կազմակերպություններ ՝
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- ՀԿ կնետրոն ՔՀԶ ՀԿ
- Գործընկերություն և ուսուցում ՀԿ
- Եվրասիա համագործակցության հիմնադրամ