ՀԿ Կենտրոնում հյուրնկալեցինք ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կույահոգա Քաունթիի Տնտեսական Զարգացման Դեպարտամենտի ղեկավար Փոլ Հերդեգին

Դեկտեմբերի 5-ին ՀԿ Կենտրոնում հյուրնկալեցինք ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կույահոգա Քաունթիի Տնտեսական Զարգացման Դեպարտամենտի ղեկավար Փոլ Հերդեգին: Հանդիպման ընթացքում ներկայացրեցինք ՀԿ Կենտրոնի գործունեությունը, իրականացված ծրագրերի արդյունքները և դրանց շրջանակները:

Ավելի մանրամասն քննարկվեցին ՀԿ Կենտրոնի և Վանաձորի համայնքապետարանի ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի պետ Լիլիա Դավթյանի ու մասնագետ Սոնա Կոծինյանի հետ համատեղ իրականացված նախաձեռնությունները և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության միջոցով մեծ ազդեցություն ունենալու փորձը:

Հանդիպումը վկայում է, որ համագործակցությունը և համատեղ ջանքերը կարող են էական փոփոխություններ առաջացնել ինչպես տեղական մակարդակում, այնպես էլ միջազգային համատեքստում: