«ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի մեկնարկ

«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն 2016 թվականի նոյեմբերի 18-ից  մեկնարկել է  «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:

 

Ծրագիրը միտված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական կարողությունները, ապահովել կայունությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի կառույցների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով:

 

Ծրագրի աշխարհագրությունն ընդգրկում է ՀՀ Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերը:

 

Ծրագրի շրջանակներում հզորանալու, համագործակցության շրջանակները ընդլայնելու և դրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով կազմակերպական կարողությունները զարգացնելու հնարավորություն կտրվի երեք մարզերի շուրջ 60 ՔՀԿ-ների:

 

Ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնը կհամագործակցի Եվրասիա համագործակցության հիմնադամի՝  «ՀԿ Դեպո» ծրագրի  և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի հետ:

 

Ծրագրի առաջիկա քայլերի վերաբերյալ ՀԿ Կենտրոնի կողմից կհրապարակվի հավելյալ տեղեկատվություն: