Մարտի 12-ին Դսեղի ՀԵՆԱ-ի ընթացիկ ծրագրի ամփոփումն էր: Դսեղի մշակույթի տանը տեղի ունեցան «Վերնատուն» ամսաթերթի շնորհանդեսը:Շնորհանդեսի հյուրերն էին`Քաունթերփարթ Ինթերնեշնլի քաղաքացիական հասարակության գծով մասնագետ Գայանե Մարտիրոսյանը եւ քաղաքացիական հասարակության ծրագրի պատասխանատու Վահե Դարբինյանը, ՀԿ կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի աշխատակից Հերմինե Գասպարյանը, գյուղապետ Նորիկ Քոչարյանի, ներկայացուցիչներ ՏԻՄ-ից դպրոցից, թանգարանից:
Ներկայացվեց նորաստեղծ «Վերնատուն» ամսաթերթը, որը հնարավոր է դարձել տպագրել ՔՀՏԻԱ ծրագրի շրջանակներում եւ շարունականա բնույթ է ունենալու՝ նպաստելով համայնքի բնակիչների իրազեկության մակարդակի բարձրացմանը:
Միջոցառման մշակութային մասը նվիրված «Մայրության և գեղեցկության» տոնին:ՀԵՆԱ անդամները բանաստեղծություններ և երգեր նվիրեցին գարնանային այդ գեղեցիկ տոնի առիթով:Պարային համարներով հանդես եկավ նաև «Զարթոնք» պարային համույթը:
Միջոցառման վերջում «Վերնատուն» ամսաթերթի անդրանիկ համարից բաժանվեց բոլոր ներկաներին:
«Վերնատուն» ամսաթերթի էլեկտրոնային տարբերակը՝ http://issuu.com/nishemodo/docs/desgh_newsletter