
պատճառով եկամտի աղբյուրը կորցրած քաղաքացիների, հատկապես երիտասարդների տնտեսական կարգավիճակի բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են կարողությունների զարգացման դասընթացներ, որոնց ընթացքում մասնակիցները զարգացրել են իրենց գիտելիքները ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ։ Դասընթացների ավարտին կազմակերպվել է StartUp գաղափարների մրցույթ մասնակից երիտասարդների շրջանում, ովքեր ներկայացրել են իրենց բիզնես գաղափարները։ Մրցույթի արդյունքում ընտվրել է երկու բիզնես գաղափար, որոնք ստացել են ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուրը 1 մլն ՀՀ դրամի չափով։ Իրենց բիզնես գաղափարն իրականացնելիս հաղթող մասնակիցներին կցվել են նաև փորձառու մենթորներ, ովքեր աջակցել են նրանց, օգնել ստեղծել ֆինանսական պլան, բիզնես պլան, մարքեթինգային մոտեցումներ և այլն։
Այս առցանց տեղեկագրում ձեզ ենք ներկայացնում հաղթող երկու նախագծերն ու մասնակից մյուս երիտասարդների այն գաղափարները, որոնց հեղինակները ցանկացել են ընդգրկվել այս տեղեկագրի մեջ։