Հանրային ներկայացումներ մարզերում (լուսանկարներ)

Դեկտեմբերի 19-ից 21-ը Հայաստանի 5 մարզերում «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագրի շրջանակներում տեղի ունեցան մարզային հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ՀԿ կենտրոնի կողմից մեկնարկած ծրագիրը, e-draft.am առցանց, մասնակցային գործիքը, և կայքին բաժանորդագրվելու կարգը: Մարզային ներկայացումները իրականացվեցին Արարատի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, որոնց ընթացում էլ քննարկվեցին մարզային ՔՀԿ-ների հնարավոր մասնակցության մեխանիզմները հանրային քաղաքականության մշակման գործընթացներում: Հանդիպումների մասնակիցներից շատերը տեղում գրանցվեցին e-draft.am կայքում և բաժանորդագրվեցին իրենց նախընտրած գերատեսչություններից նոր օրենսդրական նախագծերի վերաբերյալ տեղեկություններ ստալու համար:

 

«Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ և «Արազա» ԲՀԿ կոնսորցիումի կողմից Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» (“STRONG CSOs”) ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում: