«Համայնքային զարգացում և համախմբում» դասընթաց

Դեկտեմբերի 1-2-ին ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ն «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Համայնքային զարգացում և համախմբում» դասընթացը:

Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Դասընթացն իրականացվում է Դիլիջանում, մասնակցում են չորսական ներկայացուցիչ Դիլիջան, Ալավերդի, Մեծ այրում, Աղավնավանք և Ազատան համայնքներից: