Կարծիքներ ՀՄՏԱՐԱՆ-ի մասնակիցներից

ՀԿ Կենտրոնն իր Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում մայիս ամսվա ընթացքում կազմակերպել էր առցանց ՀՄՏԱՐԱՆ Լոռու մարզի ՏԻՄ-երի, դրանց ենթակայության հիմնարկների և պետական կառույցների աշխատակիցների համար։

 

«Հմտարան»-ի նպատակն էր՝ զարգացնել տեղական և պետական կառավարման համակարգերում և դրանց ենթակայության հիմնարկներում աշխատող կառույցներում ներգրավված մարդկանց կարողությունները մեդիագրագիտության և քննադատական մտածողության ոլորտներում։

 

 

Այստեղ ձեզ ենք ներկայացնում մասնակիցների կարծիքները ՀՄՏԱՐԱՆ-ի մասին․

 

  • Ի՞նչն էր, որ հատկապես ձեզ կօգնի ձեր հետագա աշխատանքի ընթացքում

Google-ի հավելվածներից ավելի արդյունավետ օգտվելը,

Googl drive-ին ավելի խորությամբ ուսումնասիրելը և Googl Contact-ը,

Շահառուների հետ հետադարձ կապի պահելը և տվյալների բազայի վարումը,

Օգտագործել Google-ի հնարավորությունները, պատրաստել պաստառներ ավելի արդյունավետ դասեր իրականացնելու համար,

 

 

 

  • Կարճ պատմեք, թե ինչու՞ էր ձեզ համար կարևոր մասնակցելը ՀՄՏԱՐԱՆ-ին

Խոսվեց շատ արդի և արդյունավետ թեմաների մասին, որոնք շատ պետք են կոնկրետ իմ աշխատանքում։ Հաստատությունը ավելի ճիշտ և գրագետ ներկայացնելու համար կօգտագործեմ դասընթացներին ստացած տեղեկությունները։

 

 

 

«Հմտարան»-ը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։