Օգոստոսի 3-4-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «Կարիքի գնահատում» թեմայով երկօրյա դասընթաց, որին մասնակցեցին Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի գործընկեր ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ներկայացվեց կարիքի սահմանումն ու տեսակները, մասնավորապես համայնքային կարիքի հնարավոր տիպերն ու գնահատման գործիքները և դրանց մշակման պահանջներն ու նպատակահարմար ընտրությունը:
Դասընթացի երկրորդ օրն արդեն նվիրված էր շահառուի կարիքի հնարավոր տեսակներին և գնահատման գործիքներին, ինչպես նաև կազմակերպության կարիքի գնահատմանն ու ինքնագնահատմանը: Մասնակիցները ձեռք բերեցին նաև տվյալների բազա ստեղծելու և աշխատեցնելու հմտություններ:
Դասընթացը կազմակերպել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում: