”Կանանց դերը և նրանց ներգրավումը որոշումների կայացման գործընթացում”

“ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ն սույն թվականի սեպտեմբերից իրականացնում է ”Կանանց դերը և նրանց ներգրավումը որոշումների կայացման գործընթացում” ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Դեսպանատան կողմից:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերի ժողովրդավար և գենդերային զգայուն զարգացմանը ներգրավելով կանանց որոշումների կայացման գործընթացներում և ապահովելով հասարակության վստահությունը կառավարմանը:

Նշված ծրագրի շրջանակներում Հոկտեմբերի 25-ից 26-ը իրականացվեց առաջին դասընթացը “Հանրային խոսք” թեմայով, որին ներկա էին Լոռու և Տավուշի մարզերի տարբեր համայնքներից 25 մասնակից:

Ծրագրի մասնակիցները մեծ ոգևորությամբ սպասում են հաջորդ դասընթացներին: