
«ՀԿ Կենտրոնը», շարունակելով ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց դերը եւ նրանց ներգրավումը որոշումների կայացման գործում» ծրագրի իրականացումը, Փետրվարի 8-ին կազմակերպել էր «Առաջնորդության» դասընթաց: Այն վարում էր «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» փոխտնօրեն Վեներա Առաքելյանը:
Դասընթացի ընթացքում սահմանվեցին առաջնորդի և կառավարչի տարբերություններն ու նմանությունները, ծավալվեցին քննարկումներ «առաջնորդության մակարդակները» և «Իշխանության տեսակները» թեմաներով: Մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցել թիմային աշխատանքներին, քննարկումներին, կատարել իշխանության վերլուծություն քաղաքական տեսանկյունից:
Ծրագրի մասնակիցները դասընթացից հեռացան առաջնորդության համար անհրաժեշտ գիտելիքներով: