Սույն թվականի Հունվարի 26-ին ՀԿ Կենտրոնը ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց դերը եւ նրանց ներգրավումը որոշումների կայացման գործում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Քաղաքական Հզորացում» թեմայով վարպետության դասեր:
Դասերի առաջին մասին ներկա էին Վանաձոր քաղաքի ավագանու անդամներ, ովքեր ներկայացրեցին թե քարոզարշավ վարելու իրենց փորձը եւ թե ավագանու դերի եւ աշխատանքի առանձնահատկությունները: Ծավալվեցին բուռն քննարկումներ կանանց ղեկավար պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ:
Վարպետության դասի երկրորդ մասը վարում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ներկայացրեց հաջող քարոզարշավ ծավալելու իր տարբերակը, թեկնածու դառնալու իրավական կողմերը, խոսվեց քաղաքականության մեջ կանանց դերի կարեւորության մասին, ինչպես նաեւ մասնակիցներին հետաքրքրող հարցերին տրվեցին պատասխաններ:
«Քաղաական Հզորացում» թեմայով վարպետության դասին հաջորդեց «Շահերի պաշտպանության» դասընթացը: Մասնակիցներին ներկայացվեցին հետեւյալ թեմաները՝ Շահերի Պաշտպանության սահմանումները, հիմնական եւ հարակից հասկացություններ, ռազմավարութան պլանավորման հիմնական քայլեր, ՇՊ նպատակների եւ խնդիրների սահմանում: Մասնակիցների կողմից կատարվեց շահագրգիռների դաշտի վերլուծություն եւ ուղերձի մշակում: