«Կանայք համայնքում» հոդվածաշար. մաս 5

ՀԿ Կենտրոնը «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ և ԳՄՀԸ ծրագրերի շահառու կանանց տրամադրել է փոքր-դրամաշնորհներ, որոնց իրականացումը կբարձրացնի կանանց առաջնորդության ներուժը։

 

Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղակ

 

 

ան զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:

 

Մենք շարունակում ենք հոդվածների շարք «Կանայք համայնքում» խորագրով, որոնց շրջանակներում ներկայացնում ենք դրամաշնորհառու կանանց գաղափարները, որոնք պետք է կյանքի կոչվեն առաջիկա ամիսներին իրենց համայնքներում։

 

 

 

 

 

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքից Շուշան Դանիելյանը իրականացնելու է «Նոր մարդիկ, նոր գաղափարներ» ծրագիրը: Ծրագրի նպատակը համայնքի բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը խթանելն է: Նա իր առջև խնդիր է դրել ծրագրի միջոցով ապահովել բնակիչների մասնակցությունը ավագանու նիստերին, ՏԱՊ-ի, համայնքային բյուջեի և այլ ծրագրերի մշակման գործընթացին, մշակել և ներդնել մասնակցային կառավարման ժամանակակից մոդել: Նախատեսվում է շահառուների համար կազմակերպել թեմատիկ դասընթացներ, համայնքում առկա խնդիրների վերաբերյալ հարցում, բացահայտված կարևորագույն խնդիրների շուրջ քննարկում՝ պատրաստակամ բնակիչների և ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցույթամբ:

 

Նարե Ղազարյանը Սյունիքի մարզի Շիկահող համայնքից է: Նա իրականացնելու է «Կանայք քաղաքականության շեմին» ծրագիրը, որի նպատակը Շիկահող համայնքի և հարակից գյուղերի կանանց՝ հասարակական և քաղաքական կյանքին մասնակցությանը նպաստելն է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել դասընթացներ՝ շահառու կանանց գիտելիքները մասնակցային կառավարման ոլորտում զարգացնելու նպատակով: Ձևավորվելու է նշված համայնքների կանանցից կազմված կանանց ցանց, որի անդամները ստորագրելու են ցանցի ձևավորման հուշագիր: Ցանցը իր էջը կունենա սոց. մեդիայի հարթակներում, իսկ ռազմավարությունը կմշակվի կլոր սեղան-քննարկումների արդյունքում: Ցանցի անդամ կանայք հետագայում ընդգրվելու են հասարակական տարբեր միջոցառումներում կամ իրենք են կազմակերպելու դրանք:

 

Վայոց ձորի մարզի Արենի համայնքից Հայկուշ Ստեփանյանի ծրագիրը նույնպես ուղղված է կանանց հզորացմանն ու կարողությունների զարգացմանը: Նա իր առջև խնդիր է դրել զարգացնել համայնքի կանանց ու աղջիկների գիտելիքները համայնքային ծրագրերի, մասնակցային կառավարման և առաջնորդության ոլորտներում, կանանց ու աղջիկներին ակտիվացնելու նպատակով համայնքում ստեղծել կար ու ձևի ակումբ: Ծրագրի շրջանակներում նախատեսում է ձեռք բերել կարի համար անհրաժեշտ պարագաներ՝ կարի մեքենաներ, արդուկ, տարբեր կտորներ, շահառու կանանց համար իրականացնել կար ու ձևի դասընթացներ: Վերջում իրականացվելու է նաև հաշվետու միջոցառում, որի ընթացքում ցուցադրվելու է արտադրված տեսականին: Դրա մի մասը նախատեսված է վաճառքի, իսկ մյուս մասը՝ զինվորներին ուղարկելու համար: Շահառու կանայք մասնակցելու են նաև կանանց խնդիրների շուրջ կլոր սեղան-քննարկումների, մշակելու են առաջարկություններ՝ ավագանու նիստերին ներկայացնելու նպատակով:

Փիրուզա Պետրոսյանն ու Սաթենիկ Բալաբեկյանը Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքից են: Նրանք իրականացնելու են «Իրազեկ կանայք՝ հզոր համայնք» ծրագիրը, որի նպատակը Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերի կանանց ներգրավումն է ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում: Նրանք նախատեսում են շահառու կանանց համար կազմակերպել իրավագիտակցության բարձրացմանն ուղղված հանդիպումներ: Կանայք հանդիպելու են նաև ՏԻՄ ներկայացուցիչների հետ: Կազմակերպվելու են այցելություն համայնքապետարաններ, կանանց հաջողված պատմությունների ներկայացում ու փորձի փոխանակում: Շահառու կանանց մասնակցությամբ իրականացվելու է նաև թեմատիկ պիլոտային ծրագիր: Ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով նախատեսվում է կանանց խորհրադակցական մարմնի ձևավորում և դրա հետագա աշխատանքների պլանավորում:

 

 

 

Նյութը պատրաստեց ՀԿ Կենտրոնի PR թիմը