ՀԿ Կենտրոնը «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ և ԳՄՀԸ ծրագրերի շահառու կանանց տրամադրել է փոքր-դրամաշնորհներ, որոնց իրականացումը կբարձրացնի կանանց առաջնորդության ներուժը։
Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:
Մենք շարունակում ենք հոդվածների շարք «Կանայք համայնքում» խորագրով, որոնց շրջանակներում ներկայացնում ենք դրամաշնորհառու կանանց գաղափարները, որոնք պետք է կյանքի կոչվեն առաջիկա ամիսներին իրենց համայնքներում։
Լոռու մարզի Սպիտակ համայնքից Անահիտ Գյուլազյանը իրականացնելու է «Սովորե՛լ, գործե՛լ, փոփոխե՛լ» ծրագիրը, որի նպատակը Սպիտակ համայնքի պատանիների ու երիտասարդների կարողություններն ու հմտությունները զարգացնելու միջոցով նրանց մասնակցությունը խթանելն է թափանցիկ կառավարման ու որոշումների կայացման գործընթացներին: Ծրագրի շրջանակներում նա նախատեսում է երիտասարդների համար իրականացնել թեմատիկ դասընթացներ, ապահովել նրանց մասնակցությունը ավանագնու նիստերին, կազմակերպել հանդիպումներ մարզում հաջողության հասած մարդկանց հետ, աջակցել համագործակցության ցանցի ստեղծմանն ու համայնքում առկա խնդիրների արագ արձագանքմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև ենթադրամաշնորհների տրամադրում, որոնք պետք է ծառայեն մասնակիցների կողմից քարտեզագրված խնդիրների լուծմանը, Սպիտակ համայնքում թափանցիկ կառավարման գործիքակազմի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Անահիտ Աբրահամյանը, որը Կոտայքի մարզի Պռոշյան համայնքից է, իրականացնելու մասնակցային կարիքների գնահատմանն ուղղված ծրագիր: Ծրագրի նպատակն է ակտիվ կանանց միջոցով նպաստել, որ համայնքային կարիքները ներառվեն համայանքային զարգացման ծրագրում: Ծրագիրը իրականացնելու համար նա նախատեսում է Պռոշյան համայնքում ստեղծել ակտիվ կանանց խումբ, զարգացնել խմբի անդամների կարողությունները մասնակցային կառավարման, հետազոտության իրականացման, շահերի պաշտպանության և ֆոնդհայթայթման ոլորտներում, խմբի անդամ կանանց մասնակցությամբ իրականացնել հետազոտություն, ափոփել հետազոտության արդյունքներն ու դրանց հիման վրա կատարել վերանհանված համայնքային խնդիրների առաջացման պատճառների ու հիմքերի շուրջ վերլուծություն, բացահայատված կարիքները ներկայացնել ՏԻՄ-ին:
Սյունքի մարզի Տաթև համայնքից Մարի Թևոսյանը իրականանցնելու է YouWom Club (Youth and Women Club) ծրագիրը, որի նպատակն է Տաթև խոշորացված համայնքում խթանել կանանց ակտիվ ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին: Նա իր առջև խնդիր է դրել ծրագրի միջոցով ստեղծել կանանց և երիտասարդների ալտերնատիվ խումբ, զարգացնել նրանց գիտելիքները մասնակցային ժողովրդավարության ոլորտում, նպաստել տեղական ինքնակառավարմանը նրանց ակտիվ մասնակցությանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համայքապետարանի աջակցությամբ ձեռք բերել ակումբի համար նախատեսված սենյակ՝ անհարժեշտ պարագաներով և նյութերով, դասընթացներ անցկացնել համայնքի բոլոր բնակավայրերում, որը կծառայի ակումբի պոտենցիալ մասնակիցների բացահայտմանը, արդեն ձևավորված ակումբի անդամների համար իրականացնել խորացված դասընթացներ, ապահովել ՏԻՄ-ակումբ կապի պահպանում՝ ակումբի անդամների՝ հանրային քննարկումներին ու ավագանու նիստերին մասնակցության միջոցով:
Նաիրա Թամազյանը Լոռու մարզի Վահագնաձոր համայնքից է: Նա ևս իրականացնելու է կանանց հզորացնող և համայնքային որոշումների կայացման հարցում կանանց մասնակցությունը խթանող ծրագիր: Ծրագրի շրջանակներում նա նախատեսում է դասընթացների միջոցով բարձրացնել համայնքի բնակիչների իրավագիտակցությունը և նրանց ծանոթացնել ՏԻՄ գործառույթներին, իրականացնել կլոր սեղան քննարկում, փորագետի ներգրավմամբ և կանանց խմբի մասնակցությամբ կազմակերպել մասնակցային կարիքների գնահատում և առաջարկությունների փաթեթի մշակում՝ համայնքի տարեկան աշխատանքային պլանում այն ներգրավելու նպատակով:
Նյութը պատրաստեց ՀԿ Կենտրոնի PR թիմը