
ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Օրակարգի հարցը՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ նոր խմբագրությամբ նախագիծը, ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:
Նիստին մասնակցել է նաև խորհրդի անդամ, ՀԿ Կենտրոնի աշխատակից Սյուզան Հովսեփյանը։
Նիստի մասին մանրամասները ԿԳՆ կայքում։