Իրականացվեցին դասընթացներ Մեծավան համայնքում

Մեկնարկել են համայնքային առաջնորդ կանանց կողմից իրականացվող դրամաշնորհները, որոնց նպատակն է նպաստել տեղական մակարդակում ժողովրդավարության արմատացմանը և միևնույն ժամանակ կանանց հզորացմանը ծրագրերի իրականացման ոլորտում։

 

Օրերս առցանց ձևաչափով տեղի ունեցավ Մեծավան համայնքում Մելինե Սուքիասյանի կողմից իրականացվող «Երիտասարդների ներուժը՝ նպատակաուղղված ՏԻՄ գործառույթների զարգացմանը» ծրագրի երկօրյա դասընթացները մասնակցային կառավարման և ՏԻՄ օրենսդրության վերաբերյալ։

 

 

Դասընթացների նպատակն էր Զարգացնել Մեծավան համայնքի քաղաքացիների գիտելիքներն ու կարողությունները ՏԻՄ ոլորտում:

 

 

 

«Երիտասարդների ներուժը՝ նպատակաուղղված ՏԻՄ գործառույթների զարգացմանը» ծրագիրն իրականացվում է «Կանանց հզորացման համար դրամաշնորհների կառավարման ծառայության տրամադրում» ծրագրի շրջանակներում։

«Կանանց հզորացման համար դրամաշնորհների կառավարման ծառայության տրամադրում» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի եւ Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: