«Իրազեկ կանայք՝ մրցունակ համայնք» ծրագիրը Նոյեմբերյանում

Նոյեմբերյանում Մարիամ Նալբանդյանի կողմից իրականացվող «Իրազեկ կանայք՝ մրցունակ համայնք» ծրագրի շրջանակներում մայիսի 14-ին և 21-ին տեղի ունեցան 2 կլոր սեղան-քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցներն առանձնացրեցին համայնքում առկա և հատկապս կանանց հուզող խնդիրները: Քննարկումների արդյունքում ընտրվեց առաջ քաշված խնդիրներից ամենակարևորը՝ կանանց ակումբի ստեղծումը, որտեղ համայնքի կանայք կկարողանան պարբերաբար հանդիպել, բարձրացնել իրենց հուզող խնդիրները, միասին որոնել դրանց լուծման ուղիները:

Մայիսի 24-ին ծրագրի անդամները մասնակցեցին համայքի ավագանու արտահերթ նիստին, որտեղ ծրագրի ղեկավար Մարիամ Նալբանդյանը ներկայացրեց իրենց կլոր-սեղանների արդյունքում ամենաշատ կարևորված խնդիրը, առաջարկեց համայնքի ավագանուն նպաստել կանանց ակումբի ստեղծմանը: Համայնքի ավագանին իր հերթին խոստացավ ընթացք տալ բարձրայնված խնդրին, անել ամեն հնարավորը՝ շատ մոտ ապագայում համայնքում կանանց ակումբ ունենալու համար:

«Իրազեկ կանայք՝ մրցունակ համայնք» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի շրջանակներում։

«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: