Իջևանում իրականացվում է «Ուժեղ կանայք, ուժեղ հասարակություն» ծրագիրը

Իջևան համայնքում Լիլիթ Ղալումյանի կողմից իրականացվում է «Ուժեղ կանայք,  ուժեղ հասարակություն» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է նպաստել կանանց և երիտասարդների մասնակցությանը ՏԻՄ գործընթացներում՝ նպաստավոր միջավայր ձևավորելու միջոցով։

Ծրագրի շրջանակներում Իջևան բազմաբնակավայր համայնքում իրականացվում են կարողությունների զարգացման դասընթացներ ,որոնց ընդհանուր առմամբ մասնակցում է 100-ից ավելի մասնակից։
Կարողությունների զարգացման դասընթացներն ընդգրկում են մասնակցային կառավարման, գենդերային հավասարության և տեղական ինքնակառավարման ոլորտները։

 

 

 

«Ուժեղ կանայք,  ուժեղ հասարակություն» ծրագիրն իրականացվում է «Կանանց հզորացման համար դրամաշնորհների կառավարման ծառայության տրամադրում» ծրագրի շրջանակներում։

«Կանանց հզորացման համար դրամաշնորհների կառավարման ծառայության տրամադրում» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի եւ Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: