Մեր կանանց առաջնորդության դրամաշնորհների շրջանակներում Իջևան բազմաբնակավայր համայնքում Անահիտ Նազինյանի կողմից իրականացվում է «Կանայք զարգացման շարժիչ ուժ» ենթադրամաշնորհային ծրագիրը։
«Այս ծրագրով նպատակ ենք հետապնդել զարգացնել Իջևան համայնքի կանանց կարողությունները մի շարք ոլորտներում, նպաստել համայնքում Գենդերային հավասարության սկզբունքների խթանմանը»,- նշում է Անահիտը:
Ծրագրի շրջանակներում հավաքագրվել է Իջևան համայնքի 40 կին բնակիչ, որոնց համար կազմակերպվել է մի շարք դասընթացներ՝ Գենդերային հավասարություն, հանրային խոսք և հաղորդակցություն, ծրագրի առաջարկի մշակում թեմաներով:
Համայնքապետարանի ենթակայության 40 աշխատակցի համար կազմակերպվել է 1 դասընթաց ՀԿՏ համակարգից օգտվելու, ծառայություն մատուցելու և ստանալու վերաբերյալ:
Տպագրվել և տարածվել է 400 տեղեկատվական թերթիկ ՔՍԳ-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։
«Կանայք զարգացման շարժիչ ուժ» ծրագիրն իրականացվում է «Կանանց հզորացման համար դրամաշնորհների կառավարման ծառայության տրամադրում» ծրագրի շրջանակներում։
«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: