“Թումանյան համայնքի մշակութային կյանքի ակտիվացում”

Դեկտեմբերի 25-ին Լոռու մարզի Թումանյան համայնքի Արվեստի դպրոցում կազմակերպվել էր “Թումանյան համայնքի մշակութային կյանքի ակտիվացում” ծրագրի փակման արարողությունը: Ծրագիրն իրականացրել է «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) ֆինանսավորմամբ:

 

            “Թումանյան համայնքի մշակութային կյանքի ակտիվացում” ծրագրի նպատակն է. նպաստել Թումանյան համայնքում մշակութային կյանքի ակտիվացմանը: Վերջինիս իրագործման համար Թումանյան համայնքի մշակույթի տան և արվեստի դպրոցի գույքը համալրվել է երաժշտական գործիքներով, գրապահարաններով, գրասեղաններով, աթոռներով, աշակերտական սեղաններով, համակարգիչներով:

 

            Միջոցառմանը մասնակցում էին ՏԻՄ ներկայացուցիչներ, համայնքային ակտիվ խմբի անդամներ, բնակիչներ, ուսուցչական կոլեկտիվի անդամներ, “ՀԿ Կենտրոն” Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի  ներկայացուցիչներ:

 

            Ծրագրի իրականացման շնորհիվ  համայնքի բնակիչները  կայցելեն արվեստի դպրոց և մշակույթի տուն, կստանան մշակութային և գեղագիտական կրթություն, կկարողանան արդյունավետ կազմակերպել իրենց ժամանակը, կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, համերգներ: Կվերաբացվի արվեստի դպրոցի երաժշտական, նկարչության, պարի, ձեռագործության խմբակներ, որտեղ կուսանեն շուրջ 40 երեխաներ: