Թողարկվել է «Հաջողության պատմություններ» ամփոփող գրքույք

«Լոռի» հեռուստաընկերությունը գրում է․

«Երիտասարդների հզորացում» ծրագրի թիվ 1 նպատակը բնապահպանական ռիսկերի տեսակետից խոցելի Ալավերդի, Ախթալա և Օձուն համայնքների երիտասարդներին համայնքանպաստ գործողությունների մեջ ներգրավելն ու բնապահպանական արդյունավետ ծրագրերի իրագործումն էր։ 2017-ին ՀԿ Կենտրոն ՔԶՀԿ-ը հետազոտություն է իրականացրել ազդակիր համայնքների կարիքների գնահատման վերաբերյալ ու պարզել, որ վերանոշյալ համայնքներին հանքարդյունահանող ընկերությունների վճարած բնապահպանական վճարները որպես կանոն ուղղվում են ոչ բնապահպանական նպատակների: Հենց այստեղից էլ ծնվել է ազդակիր համայնքների երիտասարդներին լավ ծրագրեր կազմելու հմտությունների փոխանցման «Երիտասարդների հզորացում» ծրագրի գաղափարը: 6-ամսյա ծրագիրը 2018-ին իրականացրել է «ՀԿ Կենտրոն»-ը՝ չեխական «NESEHNUTÍ կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

 

Մանրամասները տեսանյությում՝  https://www.youtube.com/watch?v=xY662WH526U