Նոյեմբերի 18-ին ՀԿ Կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Շիրակի երիտասարդական հիմնադրամի» «Երիտասարդ հարկատու» ծրագրի շրջանակներում իրականացվող սեմինար, որը կազմակերպել էր «ՇԵՄՄ» հաշվապահական կենտրոնը:
Սեմինարի նպատակն էր հանրությանը ներկայացնել կենսաթոշակային համակարգի և եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի փոփոխությունները: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված մասնագետը` Տիգրան Մինասյանը, հանգամանալից կերպով ներկայացրեց թե´ բարեփոխումներից ակնկալվող դրական արդյունքները, թե´ դրանց հետ կապված ռիսկերը:
Սեմինարին ներկա էին մոտ 30 մասնակիցներ, որոնց թվում էին ինչպես տվյալ ոլորտների մասնագետներ, այնպես էլ այլ հետաքրքրված անձիք և լրագրողներ: Սեմինարի արդյունքներն ամփոփվեցին հարց ու պատասխանի միջոցով:
Վանաձորում սեմինարի իրականացմանն աջակցում էին Վանաձորի երիտասարդական բանկը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն։