«Էկոտուրիզմը Հայաստանում» թեմայով համաժողով

ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի նախագահ Արփինեն Հակոբյանը ապրիլի 2-ին մասնակցեց «Էկոտուրիզմը Հայաստանում» թեմայով համաժողովին, որը կազմակերպել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը:

Համաժողովի նպատակն էր՝ նպաստել Հայաստանում Էկո-տուրիզմի արագ զարգացմանը՝ ստեղծելով գաղափարիների և փորձի փոխանակման հարթակ և շահագրգիռ կողմերի ցանց: 

Մասնակցում էին ներկայացուցիչներ ՀԱՀ-ից, Հայաստանի Բնապահպանության և էկոնոմիկայի նախարարություններից, միջազգային եւ տեղական կազմակերպություններից, համայնքներից: 

Համաժողովի ձեւաչափը ներառում էր երեք ընդհանուր նիստ, որտեղ ներկայացվեցին եւ քննարկվեցին  էկոտուրզմի վերաբերյալ ընդհանուր հետաքրքրության թեմաներ: Եղան  8 միաժամանակ ընթացող նիստեր զբոսաշրջությանն առնչվող տարբեր  թեմաների շուրջ, ինչպես նաև ցուցահանդես, որտեղ ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամ անհատները, բարեգործական կազմակերպությունները և գյուղական համայնքների ներկայացուցիչները ցուցադրեցին իրենց արտադրանքը/ծառայությունը:

Արկածային զբոսաշրջության թեման արծարծող նիստում Արփինե 

 Հակոբյանը ներկայացրեց ներկայումս ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող «Հեծանվային եւ գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում»  ծրագիրը, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ: