
«Երիտասարդների ակտիվությունը տեղում շատ կարևոր է ժողովրդավարության կայացման համար»․ այսօր իր խոսքում նշեց ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին։
Սեպտեմբերի 9-ին ՀԿ Կենտրոնում հյուր էր ԱՄՆ գործող դեսպան Լին Մ․ Թրեյսին, ով հանդիպեց կազմակերպության ներկայացուցիչների և կամավորների հետ։
Դեսպանին ներկայացվեց ՀԿ Կենտրոնի և Վանաձոր ԻնֆոՏան գործունեությունն ու երիտասարդների հետ աշխատելու մոդելները։
Կամավորները դեսպանի հետ կիսվեցին իրենց փորձառությամբ ու ստացած գիտելիքների կիրառման պատմություններով։