Դսեղ եւ Դեբետի համայնքների ժողովներ

Հունվարի 16-ին Դսեղ եւ Դեբետի համայնքների համայնքապետարանում տեղի ունեցան համայնքային ժողովներ, որոնց նպատակն էր համայնքի բնակիչներին տեղեկացնել Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում անցած տարում իրականացված ծրագրերի մասին, ներկայացնել այս տարի նախատեսվող դրամաշնորհային ծրագրերի բնույթը, գյուղերում համայնքային խնդիրների վերաբերյալ իրականացված հարցման արդյունքները, իրականացնել Համայնքային աշխատանքային խմբերի վերակազմավորում:

 

Մասնակիցում էին ներկայացուցիչներ Քաունթերփարթ Ինթերնեշնլից, ՀԿ Կենտրոնից, ՏԻՄ-ից եւ համայնքի բնակիչներ:

 

Համայնքային ժողովներում իրենց խոսքով հանդես եկան վերոնշյալ համայնքների ղեկավարները՝ կարեւորելով ծրագրի իրականացումը իրենց համայնքներում: Մարզային համակարգող Հերմինե Գասպարյանը պրեզենտացիայի միջոցով ներկայացրեց իրականացված ծրագրերը, ինչպես նաեւ համայնքային հիմնախնդիրները վերհանող հարցման արդյունքները: ՔԻ ներկայացուցիչ Վ. Ավանեսյանը ներկայացրեց այս տարի նախատեսվող դրամաշնորհային ծրագրերի բնույթը եւ բնակիչների հետ քննարկում կազմակերպեց Համայնքային զարգացման դրամաշնորհի գաղափարների վերաբերյալ: