«Դուք պետք է լինեք հնարավորինս ակտիվ․․․»․ Անի Սամսոնյան

Անի Սամսոնյան․ ՀՀ ԱԺ պատգամավոր

 

Մենք բոլորս ուզում ենք, որ մեր համայնքը լինի կանաչ, մաքուր, ենթակառուցվածքներով հագեցած և աշխույժ։ Սակայն մենք սպասում ենք, որ որևէ մեկը գա և անի դա մեր փոխարեն։ Որևէ մեկը չի գալու և դա չի անելու մեր փոխարեն, եթե մենք չմասնակցենք և չպահանջենք։ Եթե չեք ուզում, որ որևէ մեկը որոշի ձեր փոխարեն, թե ինչպիսի համայնքում պետք է ապրեք, դուք պետք է լինեք հնարավորինս ակտիվ։ Հակառակ դեպքում դուք ինքներդ կհիասթափվեք ձեր համայնքից և ստիպված այն կլքեք։ Եղե՛ք ակտիվ, մի՛ ծուլացեք, սիրե՛ք ձեր համայնքը և իրականացրե՛ք ձեր բոլոր պատկերացնումները համայնքում։ Ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքին ձեզ կտա հեղինակություն, սոցիալական պահանջմունքների մեծ բավարարվածություն, լուսավոր և շատ աշխույժ կյանք։ Վե՛ր կաց և գործի՛ր, համայնքը սպասում է քեզ։

 

 

Հոլովակը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «Կանայք հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է The BEARR Trust փոքր դրամաշնորհների շրջանակներում: