“Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզի վերանորոգում” ծրագրի բացում

Նոյեմբերի 9-ին Դիլիջանում վերանորոգումից հետո հանդիսավոր կերպով իր դռները բացեց Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզը: 

Ծրագիրը իրականացվում էր Քաունթերփարթ Ինթերնեշնալի Հայաստանյան ներկայացուցչության կողմից “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: 

Ծրագրի շրջանակներում վերանորոգվել էին մանկապարտեզի խաղասենյակները, ննջասենյակները և սանհանգույցները:

Բացման միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն՝ տիկին Քերեն Հիլլիարդը, ՔԻ համայնքային զարգացման ծրագրի գլխավոր ղեկավար Հայաստան Ստեփանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ինչպես նաև ՔԻ և ՀԿ Կենտրոնի աշխատակիցներ: