Մարտի 27-ին Դեբեդ համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում վերանորագված Համայնքային հանդիսությունների կենտրոնի բացման միջոցառումը: Ներկա էին ներկայացուցիչներ Քաունթերփարթ Ինթերնեշնլ-ից, ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ից, Լոռու մարզպետարանից, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, Համայնքային աշխատանքային խումբը, համայնքի բնակիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ գյուղապետ Կ. Պետրոսյանը, ով կարեւորեց ծրագրի իրականացումը Դեբեդ համայքում եւ շնորհակալություն հայտնեց աջակից կազմակերպություններին: ՔՀՏԻԱ ծրագրի ղեկավար Հայաստան Ստեփանյանը շնորհավորեց համայքին՝ կարեւրելով բնակիչների մասնակցությունը իրենց համայքում տեղի ունեցող գործընթացներում: Տեղի ունեցավ խորհրդանշական կարմիր ժապավենի կտրման արարողություն:
ՔՀՏԻԱ ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ն հանդիսանում է ծրագրի անմիջական իրականացնող կազմակերպություն Լոռու, Տավուշ եւ Շիրակ մարզերում: