Գործ կա․ «Ճգնաժամային իրավիճակների կառավարում» թեմայով դասընթացավար

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն փնտրում է դասընթացավար «Ճգնաժամային իրավիճակների կառավարում» թեմայով դասընթաց վարելու համար։

 

Դասընթացը իրականացվում է «Արամազդ․ Սմարթ» ծրագրի շրջանակներում ձևավորված միջոլորտային ցանցի մասնակիցների համար, որտեղ ընդգրկված են  ՔՀԿ, մասնավոր և պետական ոլորտի ներկայացուցիչներ։

 

Դասընթացի շրջանակներում  ՔՀԿ, մասնավոր և պետական որորտի ներկայացուցիչներին պետք է փոխանցվի այնպիսի հմատություններ, որոնք կօժանդակեն ոլորտային կառավարման համակարգերը ճգնաժամերից զերծ պահելուն: Դա նշանակում է կառավարման համակարգին սպառնացող ճգնաժամերի կանխման, կանխարգելման գործընթացների իրականացում, իսկ ճգնաժամում հայտնվելու դեպքում կառավարման համակարգը ճգնաժամից արդյունավետ դուրս բերելու գործընթացների իրականացում: Թեմայի շրջանակներում անհրաժեշտ է ընդգծել ըստ ոլորտների, որոնք են համարվում ճգնաժամային իրավիճակներ և  ինչ գործիքակազմ է կիրառվում հնարավոր ճգնաժամից խուսափելու համար (բացառությամբ բնական աղետներից):

 

«Ճգնաժամային իրավիճակների կառավարում» թեմայով դասընթացավարի և նրան ներկայացվող պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․

 

Աշխատանքի տևողություն` 4-5 ժամ

Աշխատանքի վայր՝  Ճշգրտվում է (Վանաձոր/Գյումրի)

 

 

Աշխատանքային պարտականություններ․

  • Պատրաստել դասընթացի մոդուլ,
  • Պատրաստել օրակարգ,
  • Պատրաստել սահիկահանդես  (սլայդ),
  • Պատրաստել մասնակիցներին տրվող նյութ,
  • Պատրաստել մասնակիցների գիտելիքների գնահատման թերթիկ,
  • Իրականացնել դասընթաց,
  • Ներկայացնել հաշվետվություն, որի մեջ ներառված կլինի նաև մասնակիցների գիտելիքների գնահատման թերթիկի վերլուծություն։

 

 

Պահանջվող որակավորումներն ու կրթությունը․

  • Դասընթացներ վարելու փորձառություն,
  • Թեմային տիրապետելու և նույն թեմայով վերապատրաստումների մասնակցություն,
  • Բարձրագույն կրթություն համապատասխան կամ հարակից ոլորտներում,
  • Թղթապանակ՝ որը կպարունակի մինչ այս  իրականացված բոլոր աշխատանքները իր ողջ հետագծով (պորտֆոլիո)։

 

 

 

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ngoc.csd.ngo@gmail.com էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով՝ «ՃԻԿ/դասընթացավար»․

  • ինքնակենսագրություն (CV)
  • հետաքրքրության նամակ, որում անհրաժեշտ է ներկայացնել նաև ոլորտային փորձառությունը։
  • դասընթացի հակիճ նկարագիր՝ ընդգծելով ՔՀԿ, մասնավոր և պետական սեկտրոներին վերաբերվող առանձնահատկությունները։

 

 

 

 Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2021թ. հոկտեմբերի 5-ը (ներառյալ):

 

Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: 

 

Հարցերի դեպքում կարող եք գրել՝ ngoc.csd.ngo@gmail.com էլ.փոստով կամ զանգահարել՝ +(374)91743315 հեռախոսահամարով: