ԳՄՀԸ Տնտեսության խթանում Հարավային Կովկասում

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին ՀԿ Կենտրոնի համակարգող Արփինե Հակոբյանը մասնակցեց ԳՄՀԸ Տնտեսության խթանում Հարավային Կովկասում ծրագրի պատվերով`ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամպանի ՍՊԸ-ի կողմից իրականացված “Տուրիզմի ու սննդի արդյունաբերության ոլորտներում զբաղմունքների քարտեզագրման, առավել դժվար համալրվող զբաղմունքների ու հմտությունների կարիքների վերլուծության” շնորհանդեսին:

Վերլուծությունը իրականացվել է Ծրագրի` որակավորումներ և զբաղվածության խթանում բաղադրիչի շրջանակներում, որի նպատակն է ընտրված պիլոտային մարզերում մասնագիտական կրթության և ուսուցման առաջարկների համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին: Լոռու մարզում հետազոտության դաշտային աշխատանքներն իրականացվել են ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի կողմից:

Հանդիպման առաջին հատվածում ԱՄ Փարթնըրզ քոնսալթինգ քամփնի ՍՊԸ-ի տնօրենՎահե Մամբրեյանը ներկայացրեց իրականացված  «Տուրիզմի և սննդի վերամշակման ոլորտների ձեռնարկությունների զբաղմունքների քարտեզագրում և հմտությունների աուդիտը»: Այնուհետեւ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, բիզնես ուսուցման ծրագրերի բաժնի պետՎահագն Հովհաննիսյանը «Մասնագիտությունների/զբաղմունքների վերլուծություն DACUM մեթոդով: Մատուցող և տուրօպերատոր մասնագիտություննրի վերլուծական պատկերը կազմված DACUM գործիքով»:

 

Վերջում եղան հարց ու պատասխաններ, ամփոփվեցին հանդիպման արդյունքները: