«Բարության Լույս» ծրագրի ամփոփիչ միջոցառում

Ս/թ ապրիլի 12-ին տեղի ունեցավ Դիլիջանի համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբի (ՀԵՆԱ) կողմից հայտարարված «Բարության Լույս» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Դիլիջան քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, համայնքի ղեկավար անդամներ, ուսուցիչներ, մրցույթին մասնակցած երիտասարդների ծնողներ և Քաունթերփարթ Ինթերնեշնլ եւ ՀԿ Կենտրոն կազմակերպությունների աշխատակիցներ:

Մրցույթին մասնակցած 52 երիտասարդներից հաղթող ճանաչվեցին 8 երիտասարդներ, որոնք ստացան բջջային հեռախոսներ պատվոգրեր: Մրցույթի ամենափոքր մասնակիցներին Դիլիջանի քաղաքապետի կողմից նվիրեցին տիկնիկ և սեղանի խաղեր, իսկ երեք առավել ակտիվ ուսուցչուհիներին ծաղկեփնջեր, մրցույթին մասնակցած բոլոր 52 երիտասարդներն էլ ստացան նվերներ մասնակցության համար: Մրցանակաբաշխության շրջանակներում պատվոգրեր շնորհվեցին նաև առավել ակտիվ կրթական հաստատություններին՝ Դիլիջանի ավագ , թիվ 2 և թիվ 4 հիմական դպրոցներին: Հիմնական նվերներից բացի Դիլիջանի քաղաքապետ պարոն Սանթրոսյանի կողմից Դիլիջանի թիվ 4 և թիվ 2 հիմնական դպրոցներին ուսուցողական գործընթացին անհրաժեշտ պարագաներ գնելու համար շնորհվեցին գումարային մրցանակներ: