Արփինե Հակոբյանի ելույթը

ՀԿ Կենտրոնի և ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդի նախագահ Արփինե Հակոբյանը ելույթ է ունեցել «Հակակոռուպցիոն  կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողովի ժամանակ։

 

Ուրախ եմ ողջունելու բոլորիդ  «ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի»  անունից:  Այսօրվա հանդիպումը և Ձեր մասնակցությունը  վերստին հաստատում է այն փաստը, որ մենք պատրաստակամ ենք  կոռուպցիան արմատախիլ անել մեր երկրի բոլոր բնագավառներից   և  անկոտրուն կամք ենք դրսևորում երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայինց զերծ հայրենիք կաուցելու հարցում:

Վստահորեն կարող եմ ասել, որ ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիան իր ստեղծման օրվանից/2014 / հանդիսանում է   հակակոռուպցիոն ոլորտի հիմնական դերակատարից մեկը Հայաստանում՝ նախաձեռնելով և մասնակցելով  ՀՀ-ում մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը, այդ թվում` ապօրինի հարստացման քրեականացմանը,  ազդարարման համակարգի և հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի, այդ թվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենսդրական դաշտի ստեղծմանը, հանրային գնումների գործընթացում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմանը, բիզնես և այլ ոլորտներում մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը:

2018-19 թվականներին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ակտիվորեն ներգրավված է եղել հակակոռուպցիոն ռազմավարության և վերջինիս իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի մշակման և հանրային քննարկման աշխատանքներին: Ոլորտի պետական, միջազգային և տեղական հիմնական դերակատարների հետ կազմակերպել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» խորագրով միջազգային համաժողովը: Իրականացվել է  մասնագիտական և իրազեկման միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում:  Կոալիցիային կողմից ներկայացրել է մոտ 133 առաջարկներ հակակոռումպցիոն ռազմավարության մշակման ընթացքում, որոնց գրեթե 80 տոկոսը ներառվել են ռազմավարությունում և  իրականացման միջոցառումների ծրագրում:

Բոլորիս համար անհերքելի է կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսության զարգացման վրա և, ուստի,  յուրաքանյուրիս բարոյական պատքն է  մեր ներդրումն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում:

Հարկ է փաստել, որ չնայած այն իրողությանը, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այս ռազմավարությունն ունեցել է  ևս երեք հակակոռուպցիոն  ռազմավարություններ՝ համապատասխան միջոցառումների ծրագրերով, այնուամենայնիվ, կոռուպցիայից բխող անբարենպաստ հետևանքներն իրենց բոլոր դրսևորումներով հանդերձ, դեռևս շարունակել են աննահանջ տեղ զբաղեցնել հասարակական կյանքի բազմազան ոլորտներում: Այս հանգամանքը պայմանավորված է եղել իրական քաղաքական կամքի բացակայությամբ  և հակակոռուպցիոն քաղաքականության  իրական խնդիրների հայտնաբերման, թիրախավորման և դրանց համակարգային ու հիմնարար լուծմանն առնչվող կոնկրետ գործնական քայլերի բացակայությամբ :

 

Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ համաձայն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության  հրապարակած կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշի Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը 42 միավորի և 180 երկրների շարքում զբաղեցրել է 77-րդ տեղը։

Այդպիսի առաջընթացի գրանցման գործում առանձնակի կարևորում ենք երկու գործոններ՝ ներկա քաղաքական իշխանությունների կողմից դրսևորած քաղաքական կամքը ու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հիմնական դերակատարների ջանքերի մեկտեղումը` քաղաքացիական հասարակությանը այդ պայքարում դարձնելով որպես հիմնական աջակից: Մենք գտնում են, որ նման արդյունքների գրանցման գործում զգալի է եղել նաև ՔՀԿ հակակոռումցիոն կոալիցիայի ներդրած ջանքեր:

 

Թավշյա հեղափոխությանը հաջորդած նոր իրողությունները փաստեցին, որ ՀՀ Կառավարությունը դրսևորում է անհրաժեշտ և բավարար քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում էական արդյունք արձանագրելու հարցում:  Իհարկե, քաղաքական կամքի առկայությունը կենսականորեն անհրաժեշտ, բայց միակ բավարար գործոնը և պայմանը չէ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրագործման համար: Քաղաքական կամքին զուգընթաց կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգված իրականացումը: Այս առումով  հաջողության հասնելու գլխավոր գրավականներից մեկը կայացած  հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ  համակարգի առկայությունն է

Ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման գործընթացում առավելապես կարևորվում է  կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմինների կազմավորումն ու վերջիններիս արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ անկախության երաշխիքների ապահովումը: Նշյալ մարմիններն են հանդիսանում  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և  «Հակակոռուպցիոն կոմիտեն» : Առաջինի ձևավորման գործընթացի վերաբերյալ մեր կոալիցիան հանրայնացրել է  իր միասնական դիքորոշումը, երկրորդի մասին հաջորդիվ առավել մանրամասն ելույթ կունենան իմ կոլեգաները:

 

Ավարտելով ելույթս, ուզում եմ ընդգծել,  որ  կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում  ակնհայտորեն պետք է մեկտեղվեն կառավարություն-քաղաքացիական հասարակություն-քաղաքացի համատեղ ջանքերը՝ ուղղված միասնական նպատակի կենսագործմանը:

Քաղ. հասարակությունը ի դեմս ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցայի իր ներդրումն է ունեցել հակակոռուպցիոն մեխանիզմների մշակման գործընթացում, պատրաստակամ է կարևոր դերակատար լնելու իրականացման գործընթացում, ինչը չի բացառելու նաև գործընթացի մշտադիտարկման կարևոր հանձնառության ստանձնումը և վստահորեն կիսելու ենք համատեղ գործունեության արգասիքների պատասխանատվությունը. Անկախ վերջինների դրական կամ բացասական բնույթից: Սա է մասնակցային գործընթացների գրավչությունը: