Հարգելի գործընկերներ,
ՀԿ Կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հետազոտություն է իրականացնում ՔՀԿ նպաստավոր միջավայրի վերաբերյալ։ Հետազոտության նպատակն է գնահատել, թե որքանով են երկրի պայմանները նպաստավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ստեղծման, աշխատանքի և գործունեության, հիմնարար քաղաքացիական ազատությունների իրականացման և համագործակցության համար։ Հետազոտությունը հիմնված է «CIVICUS Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միավորման» և «Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի» (ICNL) կողմից մշակված մեթոդաբանության վրա։
Խնդրում ենք մի քանի րոպե տրամադրել մեր հարցմանը պատասխանելու համար։ Ձեր պատասխանները կօգնեն մեզ առավելագույնս օբյեկտիվ պատկեր ստանալ Հայաստանում ՔՀԿ միջավայրի վերաբերյալ։
Հարցումը կարող եք գտնել
այս հղումով։
https://freeonlinesurveys.com/s/DlAPgaVN
Պատասխանների հավաքագրման վերջնաժամկետն է հունիսի 24-ը։
Շնորհակալ ենք համագործակցության համար։