«Անհրաժեշտ են հզոր քաղաքացիներ․․․»․ Հերմինե Գասպարյան

Հերմինե Գասպարյան․ Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ

 

Հզոր հասարակություն և հզոր պետություն ունենալու համար անհրաժեշտ են հզոր քաղաքացիներ։ Իսկ կանայք ավելին են, քան քաղաքացիներ։ Մենք պետք է ավելի շատ վստահենք մեր ուժերին, քանի որ ավելի ուժեղ ենք, քան կարծում ենք։ Պետք չէ սպասել փոփոխությունների, այլ պետք է ինքներս ստեղծենք փոփոխություն մեր ընտանիքում, համայնքում, աշխատավայրում, հասարակության մեջ։ Պետք չէ սպասել աջակցության, այլ պետք է գործել՝ կարծելով, թե կա այդ աջակցությունը։ Սկսենք փոքր քայլերից, դուրս գանք մեր կոմֆորտ-զոնայից և դառնանք ինքնավստահ ու մղվենք ավելի մեծ քայլերի՝ երբեք չհանձնվելով։ Հաճախ ստիպված ենք լինելու երկու անգամ ավելի շատ աշխատել տղամարդկանցից՝ հասարակության մեջ նույն ընկալումն ու հարգանքը ունենալու համար, ստիպված ենք լինելու ապացուցել ու ապացուցել։ Եվ, ամենակարևորը, մենք պետք է կանգնած լինենք այլ կանանց կողքին, աջակցենք միմյանց, տոնենք միմյանց հաջողությունները և դրանով իսկ դառնանք ավելի ուժեղ։ Այո՛, մենք պե՛տք է անենք այս ամենը, քանզի այդպիսով ենք դառնալու ավելի ինքնավստահ, բավարարված և լիարժեք, ստեղծելու ենք բալանսավորված ու արդյունավետ հասարակություն՝ պատրաստ դիմակայելու ցանկացած մարտահրավերի։

 

https://www.youtube.com/watch?v=5hlLkT5JSno&t=1s

Հոլովակը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «Կանայք հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է The BEARR Trust փոքր դրամաշնորհների շրջանակներում: