Ամփոփվեց ՀաՄաՏեղ ծրագրի հերթական փուլը (լուսանկարներ)

Ամփոփվեց ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող ՀաՄաՏեղ ծրագրի հերթական փուլը։

 

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին ծրագրի շրջանակներում հայտարարված քաղաքացիական լրագրության մրցույթի արդյունքները: Հոդվածների հեղինակները պարգևատրվեցին: Ներկայացվեց ծրագրի շրջանակներում իրականացված «Վանաձոր համայնքի հիմնախնդիրների բացահայտման» հետազոտության զեկույցը։

Հետազոտության նպատակն է եղել պարզել Վանաձոր համայնքի հիմնախնդիրները, բնակչության մոտեցումը լուծում պահանջող հիմնախնդիրների առաջնահերթություններին , ինչպես նաև` չափել ՏԻՄ-ի նկատմամբ վստահությունը: Հետազոտության իրականացման ողջ ընթացքում ներգրավված են եղել Վանաձոր ԻնֆոՏուն և ՀաՄաՏեղ ծրագրերի մասնակից երիտասարդները:

 

Միջոցառմանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցներ և Ավագանու անդամներ, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ և երիտասարդներ: Հետազոտության արդյունքների շուրջ ծավալվեց բուռն քննարկում:

 

ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամ, ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Այն հանդիսանում է ՀաՄաՏեղ հնգամյա ծրագրի մի բաղադրիչը, որի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: