Հոկտեմբերի 3-ին ՀԿ Կենտրոնում հյուրընկալվել էին ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանյան, Վրացական և Վաշինգտոնյան առաքելությունների ներկայացուցիչները։
Հյուրերին նախ ողջույնի խոսք հղեց ՀԿ Կենտրոնի աշխատակից Հերմինե Գասպարյանը, ով կարևորեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ երկարամյա համագործակցությունը և շեշտեց, որ չափազանց կարևոր է տեղական կազմակերպությունների համար ուղիղ համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ։
Հյուրերը ծանոթացան ՀԿ Կենտրոնի կողմից արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, մասնավորապես նրանց ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ ուղղակի ֆինանսավորմամբ իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հզորացմանը՝ կայունության և արդյունավետ համագործակցության ընդլայնման միջոցով: Ապա ներկաներին ներկայացվեց Վանաձոր ԻնֆոՏուն և ՀաՄաՏեղ ծրագրերը և դրանց կարևորությունը համայնքի համար։
ՀաՄաՏեղ ծրագրի մարզային և ազգային մակարդակներում իրականացվող բաղադրիչները մանրամասն ներկայացրեցին Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի և «Համայնքների Ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչները։
Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանով։
ՀԿ Կենտրոնը միշտ պատրաս և ուրախ է հյուրընկալելու իր գործընկեր կազմակերպություններին։