Ազդակիր համայնքերում տեղի ունեցավ ֆիլմերի դիտում-քննարկումներ

Մայիսի 11-ին և 21-ին Ալավերդի, Ախթալա և Օձուն համայնքերում տեղի ունեցավ «Իրազեկ և պատասխանատու համայնք» ծրագրի շրջանակներում բանպահպանական ֆիլմերի դիտում-քննարկումները:

 

Համայնքներում մեզ հյուրանկալեցին Ալավերդիում՝ «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոնը» որտեղ  ցուցադրվեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից նկարահանված  «Սև ցուլ» բնապահպանական ֆիլմը, և քննարկում ծավալվեց համայնքի երիտասարդների հետ բնապահպանական խնդիրների շուրջ www.ecolur.org կայքի գլխավոր խմբագիր, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի երիտասարդական թևի համակարգող, ժուռնալիստիկայի գծով մագիստրոս, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի լրագրող Վիկտոիյա Բուռնազյանի աջակցությամբ:

 

Վիկտոյա Բուռնազյանի աջակցությամբ վերոհիշյալ ֆիլմի դիտում-քննարկում տեղի ունեցավ նաև Օձուն համայնքի դպրոցում դպրոցի ուսուցչական անձնակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ:

 

Ախթալա համայնքում հանդիպումը տեղի ունեցավ թիվ 2-րդ դպրոցում, դպրոցում դպրոցի ավագ դասանների աշակերտների հետ, որտեղ բնապահպան և դասընթացավար Արփինե Գալֆայանի օգնությամբ ցուցադրվեց և ուսուցողական քննարկում տեղի ունեցավ «Ամուլսար. պետության բնանտարբերությունը» ֆիլմի շուրջ:

 

Բնապահպանական ֆիլմերի դիտում-քննարկումներին ընդհանուր առմամաբ մասնակցեցին մոտ 60-ից ավել մասնակից Ալավերդի Ախթալա և Օձուն համայնքերից, նրանք ներկայացնում էին տարբեր տարիքային խմբեր՝ աշակերտներ, երիտասարդներ ինչպես և ավագ սերնդի ներկայացուցիչներ:

 

 

Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։