Հարգելի ՔՀԿ ներկայացուցիչներ,
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից սույն թվականի մայիս-հունիս ամիսներին իրականացվել է հետազոտություն Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի վերաբերյալ։ Հետազոտությունը հիմնված է «CIVICUS Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միավորման» և «Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի» (ICNL) կողմից մշակված մեթոդաբանության վրա։ Այն մասնավորապես ներառում է Կայուն զարգացման նպատակների (SDG)՝ հիմնարար ազատությունների և տեղեկատվության մատչելիության վերաբերյալ 16.10 և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության վերաբերյալ 17.17 կետերի իրականացման մոնիթորինգ:
Հետազոտության նպատակն է գնահատել, թե որքանով են երկրի պայմանները նպաստավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ստեղծման, աշխատանքի և գործունեության համար, մասնավորապես, թե ինչպես են գործնականում իրականացվում հիմնարար քաղաքացիական ազատությունների վերաբերյալ օրենքներն ու կանոնակարգերը և ինչպես են դրանք ազդում քաղաքացիական հասարակության վրա:
Հետազոտության արդյունքները ներկայացնելու, ինչպես նաև բացահայտումների շուրջ առաջարկների քննարկման և գործողությունների պլանի մշակման նպատակով սույն թվականի հուլիսի 10-ին նախատեսվում է կազմակերպել ազգային խորհրդակցություն, որին կմասնակցեն ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ազգային խորհրդակցության միջոցառմանը։ Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 10-ին, ԴաբլԹրի բայ Հիլթն Երևան Սիթի Սենթերում, (հասցեն` ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչ 4/2), ժամը 10:00-ից 17։00-ը: Կից կարող եք ծանոթանալ միջոցառման օրակարգին: Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցության համար խնդրում ենք մինչև հուլիսի 8-ը լրացնել մասնակցության հայտը՝ անցնելով հետևյալ հղումով: