՛Բաց տարածք՛ վերհանման և քննարկման գործիք

՛Բաց տարածք՛ տեխնիկան որպես համայնքային հիմնախնդիրների վերհանման և քննարկման գործիք

ՀԿ Կենտրոնը 16-17.08.2013 Դիլիջանում և 20-21.08.2013 Վանաձորում առաջին անգամ որպես համայնքային խնդիրների վերհանման միջոց կիրառեց «Բաց Տարածք» (Open Space) տեխնիկան: Բաց տարածք տեխնիկայի կրրառմամբ քննարկվեցին  ՀՀ 5 համայնքների՝ Դիլիջանի, Աղավնավանքի, Ազատանի, Մեծ Այրումի և Ալավերդիու մշակությաւն հիմնահարցերը: Յուրաքանչյուր աշխատանքային խմբում մասնակցում էին մոտ 60 մասնակից:

 

Խնդիրների վերհանումը  կատարվում է «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնություններին և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար, հարստություն բազմազանության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է՝ պահպանել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը՝ հզորացնելով Ուկրաինայում և Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների, ՔՀԿ-ների, և մշակութային հաստատությունների ղեկավարների կարողությունները:

Ծրագիրը իրականացվում է 3 գործընկեր կազմակերպությունների համատեղ ուժերով («ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հկ(Հայաստան), ԳՈՒՐՏ ռեսուրս կենտրոն (Ուկրաինա) և Քաղաքացիական Զարգացման և Համագործակցության Հիմնադրամ (Հայաստան): Ծրագիրը իրականացվում է Եվրոմիության ֆինանսավորմամբ:

Ծրագիրը իրականացվում է Հայաստանում և Ուկրաինայում:

Բաց տարածքի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը կարող եք դիտել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ http://www.youtube.com/watch?v=FSlk0EQ7PyA&feature=youtu.be